Իբրահիմովիչը` Կլոզեի գործի շարունակող (տեսանյութ)
Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունել էր «Նանսիին»։ Փարիզցիների հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դրվագներից մեկի ժամանակ աչքի ընկավ իր ազնվությամբ։ Մրցավարը ձեռքով խաղի համար սխալմամբ շատ վտանգավոր դիրքում տուգանային հարված նշանակեց։ Սակայն Իբրան ցույց տվեց, որ մրցակիցը խաղացել է ուսով և գնդակին հարվածելու փոխարեն, այն վերադարձրեց մրցակցի դարպասապահին։
Հիշեցնենք, որ «Լացիոյի» հարձակվող Միրոսլավ Կլոզեն «Նապելիի» հետ խաղում դարձավ ձեռքով գոլի հեղինակ, սակայն մրցավարը չնկատեց կանոնների խախտումը: Գերմանացին անձամբ մոտեցավ մրցավարին և խնդրեց չհաշվել գոլը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը