Քաղաքացիական բնակչությանը սպառնալիք չկա՞. Փաշինյանը նրանց զոհերի, վիրավորների քանակի՞ց է ասում. Տիրան Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանը երեկ իր հերթական ուղերձի ժամանակ հայտարարել է, որ Արցախի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա:

Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն արձագանքել է Փաշինյանի այս հայտարարությանը:

«Քաղաքացիական բնակչությանը լուրջ սպառնալիք չկա, դա Փաշինյանն ասում է՝ ելնելով այս օրերի ընթացքում քաղաքացիական բնակչության զոհերի և վիրավորների քանակի՞ց: Փաստը մեր աչքի առջև է, չէ՞: Կամ քաղաքացիական բնակչությանը սպառնալիք չկա այն պարագայում, երբ մեծ՝ հազարների հասնող ցուցակ է կազմվել Ադրբեջանի կողմից, որ պետք է որպես հանցագործներ դատապարտվե՞ն: Սպառնալիք չկա այն պարագայում, երբ հոխորտում են՝ այն վնասները, որ կան, դրա մեղավորների միջոցով պիտի վերականգնվի՞: Սպառնալիք չկա այն դեպքում, երբ ժողովրդին ասում են՝ պետք է անեն այն, ինչ իրենց օրենքներով են սահմանված և ինչ իրենք ենք ուզո՞ւմ: Եթե այդքանից հետո սպառնալիք չկա…»,- նշել է գեներալը:

Ինչ վերաբերում է Արցախի ՊԲ-ի այս օրերին դիմակայությանը, Տիրան Խաչատրյանն ասել է, որ այս իրավիճակում, երբ Արցախը դավաճանված, մեկուսացված էր, ՊԲ-ն կարող էր շատ կարճ ժամանակի խնդիր լուծել, ինչը հերոսաբար կատարել է:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս