«Անուշ» օպերան՝ բաց երկնքի տակ
![](https://168.am/wp-content/uploads/2023/09/1119369.jpg)
Երևանում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը:
Համերգային առաջին օրը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը ներկայացրեց հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Դասական արվեստի սիրահարները «Անուշը» վայելելու հնարավորություն կունենան նաև այսօր՝ սեպտեմբերի 13-ին:
Օպերային երեկոներն անցկացվում են Թումանյանի անվան զբոսայգում: