EUMA-ն ուժեղացրել է պարեկային խմբերն առավել զգայուն հատվածներում. ԵՄ առաքելությունը Հայաստան-Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն անդրադարձել է սահմանային իրավիճակին։

«Մենք օր ու գիշեր պարեկություն ենք անում Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներում և առճակատման գծում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում, ներառյալ կուտակումները, շարժը կամ կրակոցները։

EUMA-ն ուժեղացրել է պարեկային խմբերն առավել զգայուն հատվածներում՝ իրավիճակի մասին ԵՄ-ին զեկուցելու և լարվածության թուլացմանը նպաստելու համար»,- ասված է X-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս