Կլինի՞ արդյոք Գագիկ Բեգլարյանի անունը ՀՀԿ ցուցակում
Ինչպես արդեն հայտնի է՝ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է Տարոն Մարգարյանը, իսկ երկրորդ և երրորդ հորոիզանականներում միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն ու ԵՊՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն են։
Ամբողջական ցուցակը դեռ չի հրապարակվել։ Հիշեցնենք, որ մինչև ՀՀԿ ԳՄ նիստը որպես ցուցակի առաջին համար շրջանառվում էր կապի և տրանսպորտի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անունը։ ՀՀԿ այսօրվա նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, թե Գագիկ Բեգլարյանը կլինի՞ արդյոք համամասնական ցուցակում։ Էդուարդ Շարմազանովը, ըստ էության, ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ տարբերակը՝ ասելով. «Ես Ձեզ ներկայացրեցի այն, ինչ հայտնի է, ամբողջական ցուցակը հայտնի կդառնա օրենքով սահմանված ժամկետում, Գագիկ Բեգլարյանը կապի և տրանսպորտի նախարար է և փայլուն կատարում է իր աշխատանքը»: