Հայաստան-Չեխիա. տոմսերը վաճառքում են
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որ մարտի 8-ից կվաճառվեն մարտի 26-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստանի և Չեխիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական հանդիպման տոմսերը:
Դրանք կվաճառվեն «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և «Հյումել» խանութների ցանցում:
Հայաստան-Չեխիա խաղի տոմսերի արժեքն է`
– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
– արևելյան տրիբունա` 5000 դրամ
– արևմտյան տրիբունա` 8000 դրամ
Առաքման համար կարելի է զանգահարել՝ 094 52 64 77, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10 և 55 53 51 հեռախոսահամարներով:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի ազգային հավաքականի նախորդ խաղերի տոմսերի վաճառքի գործընթացը կանոնակարգված չէր և առաջացրել էր երկրպագուների դժգոհությունը: Վաճառքի առաջին օրվա հենց սկզբից վաճառվում էին միայն հյուսիսային և հարավային տրիբունաների, ինչպես նաև արևելյան և արևմտյան տրիբունաների վատ տեղերի տոմսերը: Իսկ լավ տեղերի տոմսերը կարելի էր ձեռք բերել կամ ծանոթի միջոցով, կամ խաղից անմիջապես առաջ՝ «սև» շուկայում: