«Թուրքիայում հնարավոր է տեղի ունենա մինչև 7․9 բալ ուժգնությամբ երկրաշարժ». ճապոնացի սեյսմոլոգ
Ճապոնացի սեյսմոլոգ, ավագ ինժեներ Յոշինորի Մորիվակին կանխատեսումներ է արել Մարմարայի նամանգում հնարավոր երկրաշարժի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայում՝ Քահրամանմարաշ նահանգում (պատմ․ Մարաշ) փետրվարի 6-ին տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, որից հետո ամբողջ ուշադրությունը սևեռվել է Ստամբուլի վրա։
Մորիվակին նշել է, որ հնարավոր է տեղի ունենա 7․6-ից մինչև 7․9 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Այն կարող է տեղի ունենալ 1 տարի հետո, 1 ամիս անց գուցե նույնիսկ մեկ շաբաթ անց։
Նա նաև հավելել է, որ ռիսկային գոտիներ են համարվում Աթաթուրքի օդանավակայանը, Զեյթինբուրնուն, Քյուչուքչեքմեջեն, Ավջըլար, Բույուքչեքմեջեն և Ֆաթիհը, Թուզլան, Պենդիքը և ծովափնյա շրջանները։
Մորիվակին հայտնել է․ «Մենք դա տեսանք 1999-ի երկրաշարժի ժամանակ, շատ ցնցումներ եղան։ Եթե հողը փափուկ է, ուրեմն դա խնդիր է, Հաթայում էլ է այդպես։ Այս շենքները միացված են և բոլորը կառուցվել են մինչև 2000 թվականը, դրանք մեծ վնասներ կկրեն»։