Բաժիններ՝

Մի անգամ մեր խցի դռան սողնակը խաթարվել էր

Այս պատմությունն ինչպե՞ս կարող է օգնել մարդկանց հետ մեր առօրյա շփումներում։ Այնպես, ինչպես կօգներ մեր հոգեկան հանգստությունը, որին կարելի է հասնել առանց հոգեբանների խորհուրդներին հետևելու, առանց հոգեմետ դեղորայք ընդունելու, այլ սրբությամբ։

Ես ապրում էի Սուրբ լեռան վրա գտնվող մեր խցում․․․ Մի անգամ մեր դռան սողնակը խաթարվել էր, իմ վանական եղբայրները չէին կարողանում այն ոչ մի կերպ բացել ու շատ էին նյարդայնացել։ Նրանք քաշում էին այն, փորձում խփելով դուրս բերել ու էլ ավելի էին բարկանում․․․ Անօգուտ էր։ Չար սողնակը տեղից չէր շարժվում։

Նրանց մոտենալով՝ ասացի․

– Օրհնեցեք, ինքս կզբաղվեմ այս սողնակով․․․

Կարդացեք նաև

Մի լավ տնտղեցի այն բոլոր կողմերից, հետո մի թեթեև շարժումով քաշեցի-հանեցի։ Զարմացած վանականները պլշած ինձ էին նայում․․․

– Այդ ինչպե՞ս ստացվեց։

Ես էլ ասում եմ նրանց․

– Ինչո՞ւ եք ինձ էդպես նայում, հեր օրհնածներ։ Առանձնապես ոչինչ չարեցի, միայն քաշեցի, բայց արեցի հանգիստ ու աղոթքով։ Իսկ դուք, ձեր այդ նյարդային վիճակում, որին ինքներդ եք ձեզ հասցրել, մինչև վաղն առավոտ անգամ չէիք հանի այդ սողնակը․․․

Տեսնո՞ւմ եք, երբ հոգին գրգռված է, այն մթագնում է ուղեղը, և վերջինս կորցնում է սուր տեսողությունը, պարզ չի տեսնում։ Միայն խաղաղ հոգեվիճակում է հոգին իր խաղաղությամբ լուսավորում միտքը, որպեսզի այն կարողանա պարզ տեսնել իրադրության պատճառները․․․

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս