«Հիմա ի՞նչ եք աքլորացել ու սնապարծ հայտարարություններ անում. ի վերջո, մարդկանց գլուխն եք ուտելու… մուտիտ, կրուտիտ, խառնակչություն». Բագրատյան

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս 2 օրն ականատես եղանք ՀՀ իշխանությունների հերթական մայմունություններին։ Նախ, ՄԱԿ ԱԽ նիստի մասին։ Հարցը բարձրացրել էր ՀՀ-ն. ակնկալում էր Լաչինի միջանցքի բացումը Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանն ըստ էության պատասխանեց. քանի որ ԼՂ-ը Ադրբեջանի մասն է, այդ մասին նույնիսկ ՀՀ վարչապետ Փաշինյանն է բարձրաձայնել, ապա ոչ մի շրջափակման մասին խոսք լինել չի կարող։

Խնդրեմ, Աղդամով գնացեք, եկեք, առևտուր արեք։ Ի՞նչ թեմա կա։ Ներկաները զարմացած էին. իսկապես ի՞նչ թեմա կարող է լինել։ Համենայն դեպս մի քանի ընդհանուր ֆրազաներ, լավ կլինի Լաչինը բացվի, պետք չի որ մարդիկ սովամահ լինեն և այլն։ Իսկ արցախցիները հույս ունեին սանկցիաների (Ադրբեջանի նկատմամբ), խիստ հետևությունների և այլն։

Միամիտներ։

Ի դեպ, ՄԱԿ-ում լուծումներ մուրալու փոխարեն լավ կլիներ Փաշինյանից պահանջեիք, որ իր խոսքերը՝ ձեզ Ադրբեջանի կազմում տեսնելու մասով, հետ վերցներ։ Այն ժամանակ Արցախը վերակենդանանալու շանս է ստանում։

Երեկ, օգոստոսի 17-ին, Փաշինյանը ինքնաթիռով ժամանեց Կապան։ Ոգևորվել էր։ Ասաց շուտով Երևան-Կապան ավիաթռիչքներ կլինեն։ Այսօր ադրբեջանցիք դիմահար կրակել են Կապանի Սյունիք օդանավակայանի վրա։

ԱԱԾ-ն մի անհասկանալի հայտարարություն տարածեց։ Իսկ երեկոյան արդեն քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ինչ էլ անուն են դրել. ընդհանրապես տարբերո՞ւմ եք կոմիտեն նախարարությունից, գերատեսչությունը վարչությունից) հայտարարեց, որ ինքնիշխան պետություններն իրենք են տնօրինում իրենց օդային տարածքներն՝ առանց հարևանների հետ համաձայնեցնելու։

Եվ ընդհանրապես, վաղը (օգոստոսի 19-ին) L-410-ը Երևանից Կապան ուղևորափոխադրոում կիրականացնի։ Այսպիսի բաներ։ Իսկ խնդիրը սա է։ 2020-ի դեկտեմբերի 18-ին Վաղարշակ Հարությունյանը Ադրբեջանի ՊՆ շեֆի հետ մի արձանագրություն է ստորագրում (հետագայում Փաշինյանն ասաց, որ Հարությունյանն իր կարգադրությունն է կատարել), որով Կապանի օդանավակայանին կից (ցանկապատից 10-15 մետր հեռավորության վրա) ադրբեջանական պոստ է դրվում։ Այսինքն, օդանավակայանի ցանկապատից 15 մետր այն կողմ սկսվում է Ադրբեջան պետությունը։

Է, եթե կա Ադրբեջանի սահման, պիտի լինի նաև Հայաստանի սահման։

Իսկ այդ 2 սահմանների միջև, դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային կանոնների համապատասխան, պետք է չեզոք գոտի լինի։ Ինչպես էլ քննում ենք խնդիրը՝ օդանավակայանը հենց այդ չեզոք գոտու մեջ է։ Է, թուրքերն էլ ասում են, թռնում եք, իջնում եք, ինչ-որ անում եք մեզ հետ համաձայնեցրեք։ Հիմա ի՞նչ եք աքլորացել ու սնապարծ հայտարարություններ անում։ Ի վերջո, մարդկանց գլուխն եք ուտելու։ Մեր հողերը չզիջեիք, թուրքն էլ այդքան մոտիկ չհայտնվեր։

Ինչո՞ւ հիշեցի այս 2 էպիզոդը։ Դրանք նույնն են. մուտիտ, կրուտիտ, խառնակչություն։ Թե տեսեք մենք կանք ու գործ ենք անում։

Տեսանյութեր

Լրահոս