Բաժիններ՝

Փաշինյանը հրավիրում է Սյունիք. ինչպես են արձագանքում օգտատերերը Փաշինյանի գրառմանը

«Կհամարձակվեմ պնդել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհը շատ վաղուց այսքան լավ վիճակում չի եղել։ Եվ դեռ մի շարք տեղամասերում շին աշխատանքները չեն ավարտվել»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ գրառման վերջում դնելով #այցելեքսյունիք հեշթեգը։

Ի դեպ, գրառման տակ օգտատերերից շատերը մտավախություն են հայտնում՝ գրելով. «Ես, իրոք, շատ վախենում եմ Սյունիքի համար, որ սկսել եք ճանապարհ սարքել։
Որտեղ սարքեցիք ճանապարհ, ստացվեց մեր համար չէր…

Իհարկե, շատ մեծ հույս ունեմ, որ Սյունիքը նշված օրինաչափությունից դուրս կլինի, բայց դե չի էլ բացառվում, որ չի լինի…

Բա հիմա մենք ի՞նչ ռեակցիա տանք էս փոստին»։

Մեկ այլ օգտատեր էլ նշում է. «Ավելի լավ կլիներ, որ Գորիս Երևան ճանապարհը լիներ համեմատաբար վատ վիճակի, բայց հասներ Ստեփանակերտ, ոչ թե Հակարիի կամուրջ»։

Օգտատերերից մեկն էլ Փաշինյանից հետաքրքրվում է. «Պարոն Փաշինյան, տեղյա՞կ եք, որ Արցախից Սյունիք չենք կարողանում գալ»։

«Իսկ այն, որ այդ ճանապարհը խիստ խոցելի է և սահմանին շատ մոտ է առնվազն իր երկարության կեսի չափով, դա կարևոր չի՞։ Լավ ասֆալտից ավելի կարևոր է անվտանգությունը ու այդ ռազմավարական նշանակության ճանապարհը 4֊5 տեղերում հայ-ադրբեջանական սահմանի մոտով է ընթանում։ Իսկ ի՞նչ կասեք Կապանի օդակայանի ուղղությամբ թշնամու կրակոցների մասին։ Այսօր կան աղբյուրներ, որոնք պնդում են, որ թշնամին շատ մեծ կուտակումներ է կատարում։ Ինչո՞ւ պաշտոնապես չի հերքվում սա, կամ եթե ճիշտ է, ապա ինչո՞ւ համարժեք քայլեր չեն կատարվում՝ զորահավաք, զորավարժանք, ամրաշինական աշխատանքներ։ Թե՞ 44-օրյայի նախապատերազմական շրջանի պես դիտավորյալ ուշացնելու եք զորահավաքը»,- Փաշինյանը գրառմանը կից գրել է օգտատերերից մեկը։

Մեկ այլ օգտատեր էլ Փաշինյանին հիշեցնում է, որ մարդիկ Հայաստանից վատ ճանապարհների պատճառով չէ, որ արտագաղթում են. «դատարաններով ու ՊՆ-ով զբաղվեք»,- հորդորում է քաղաքացին։

«Դա էլ ես, այ ԹԱՓԹՓՈԻԿ, պատրաստվում հանձնել, ո՞նց քեզանից պրծնենք»,- կարդում ենք գրառումների մեջ, որը դեռևս չեն հասցրել հեռացնել Նիկոլ Փաշինյանի գրառման տակից։

«Իսկ կլինի՞ Սյունիքի անվտանգությունը ապահովեք, ոչ թե ճանապարհը»,- գրում է մեկ այլ օգտատեր և այսպես շարունակ։

Փաշինյանը նշել է, որ շուտով կավարտեն Շամբ-Նորավան հատվածի նորոգումը և նույնը վստահ կասեն նաև Կապան-Երևան ավտոճանապարհի մասին։

Նշենք, որ Փաշինյանը Սյունիք է մեկնել օգոստոսի 17-ին՝ Երևան-Կապան ավիաչվերթով,որից հետո ադրբեջանցիները կրակել են «Սյունիք» օդանավակայանի վրա։

Այսօրվա չվերթով էլ Սյունիք են մեկնել ԱԽ քարտողար Արմեն Գրիգորյան, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։

Ըստ aravot.am-ի՝  մինչ Երեւանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր Սյունիք օդանավակայանում՝ ըստ ականատեսների, կրակահերթի ձայներ են լսվել։

Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները շենքից տարհանել են դիմավորողներին։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։

Ենթադրվում է, որ ադրբեջանցիները նպատակ են ունեցել վախի մթնոլորտ ստեղծել, որ ինքնաթիռը վայրէջք չկատարի։

Նշենք նաեւ, որ «Սյունիք» օդանավակայանում ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչ, երրորդ հերթափոխի ավագ Ալբերտ Սարգսյանը օգոստոսի 18-ին հաղորդում է տվել, որ նույն օրը ժ.04.24-ին Ադրբեջանի կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող վայրից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ արձակվել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս, վնասել գույք, իսկ 3-րդ կրակոցի հետքերը չեն հայտնաբերվել, որոնք ունեցել են ազգային, էթնիկ բնույթի հանգամանքներով պայմանավորված սպանության նպատակ:

Մեկնել են ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննիսյանը, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Կոստանդյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Մկրտչյանը և Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Գրիգորյանը:

Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քր. վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար: Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ Զ. Ասկերովը երեկ հայտարարել է. «Կապանի օդանավակայանը կունենա Ստեփանակերտի օդանավակայանի ճակատագիրը։ Այն կմնա որպես թանգարանային նմուշ։ Հայաստանը պատրաստվում է սադրիչ գործողությունների, ինչպիսին Կապանի օդանավակայանի բացումն է։ Հայաստանը Ադրբեջանի հետ նման համաձայնություն չունի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս