Եթե Նիկոլ Փաշինյանը հրահանգի Արմեն Աշոտյանի վրա դնել Քենեդու սպանությունը, կդնեն. Էդուարդ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանի իշխանազավթումից, դատարանների մասին նրա լկտի հայտարարություններից հետո հանրապետական գործիչ Էդուարդ Շարմազանովը դատական համակարգից որևէ դրական բան չի սպասում:

Արմեն Աշոտյանի՝ կալանավորումը երկարաձգելու միջնորդության քննության նիստի ժամանակ դատարանի բակում 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ Էդուարդ Շարմազանովը մանրամասնեց. «ՀՀ-ում, իմ խորին համոզմամբ,  կա մեկ մարդու իշխանություն: Այդ մեկ մարդը Թուրքիայի և Ադրբեջանի 5-րդ շարասյան շահերը սպասարկող և այդ շարասյան ներկայացուցիչ, Հայաստանի տրոյական ձի Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա դրանից ի՞նչ սպասես։ Նիկոլ Փաշինյանը կուզի՝ Արմեն Աշոտյանն այսօր կլինի ազատության մեջ, Նիկոլ Փաշինյանը կհրահանգի, որ Արմեն Աշոտյանի վրա մի հատ էլ Քենեդու սպանությունը դնեն՝ կդնեն։ Սա է խնդիրը։

Մեր նպատակը մեկն է՝ մեր ժողովրդին, հասարակությանը, քաղաքական հակառակորդներին ուղերձ հղել, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, որ Արմեն Աշոտյանը բանտարկված է, քանի որ Արցախը պաշարված է թուրքի կողմից։ Թուրքը պաշարել է Արցախը, Նիկոլ Փաշինյանը բանտարկել է Արմեն Աշոտյանին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս