Թուրքիան պետք է եվրոն ընդունի որպես իր ազգային արժույթ. Շտեֆան Ֆյուլե
Российская газета-ի փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Թուրքիան պետք է եվրոն ընդունի որպես իր ազգային արժույթ, եթե նա ցանկանում է անդամակցել ԵՄ-ին.
«Ամենայն հավանականությամբ, դա կդառնա ԵՄ-ի ու Թուրքիայի միջև տարվող բանակցությունների շրջանակներում «ֆինանսական ու արժութային քաղաքականության» բանակցային գլխի բացման նախապայմաններից մեկը»:
Թուրքական կողմը դա տարօրինակ է համարում՝ ընդգծելով, որ ԵՄ-ի անդամ ոչ բոլոր երկրներն են մտնում եվրոգոտու մեջ, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիան ու Շվեդիան են, որոնք ցայժմ օգտագործում են սեփական արժույթը: Դեռևս նախորդ տարեվերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Բեռլինում հայտարարել էր, որ Թուրքիան չի պլանավորում եվրոն ընդունել որպես ազգային արժույթ, եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին: Ավելին, Էրդողանը հավելել էր, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Թուրքիան պլանավորում է ստեղծել TL (թուրքական լիրա) գոտի: