Մոսկվայի կենտրոնում սպանվել է ադրբեջանական ծագում ունեցող ՌԴ ՊՆ գնդապետ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի կենտրոնում մահափորձ է իրականացվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գնդապետ Ադիլ Մահմուդովի նկատմամբ: Վարձու մարդասպանն այսօր 45-ամյա ադրբեջանական ծագում ունեցողի գլխին կրակել է ցերեկը, երբ նա ճաշում էր Закарпатские узоры ռեստորանում:
Ստացված վերքից գնդապետը մահացել է: Lifenews-ի տվյալներով՝ զոհվածը մայրաքաղաքի զորամասերից մեկի փոխհրամանատարն է: Մոսկվայի իրավապահները հայտնել են, որ ժամը 12.40-ին հաղորդագրություն են ստացել, թե անհայտ անձը մուտք է գործել տվյալ ռեստորան և կրակել է այցելուներից մեկի վրա: Ենթադրվում է, որ նա կիրառել է հրաձգային մարտական զենք:
Իրավապահներին չի հաջողվել տեղում ձերբակալել վարձու մարդասպանին: Իրականացվում է հետախուզում: Մահափորձի հնարավոր դրդապատճառների ու վարկածների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում: Միայն նշվում է, որ վարձու մարդասպանն ունեցել է կովկասցու տեսք: