Բաժիններ՝

Երրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենահեղինակավոր 100 բուհերի թվում առաջատար է ճանաչվում Հարվարդի համալսարանը

Բրիտանական The Times պարբերականը կազմել է աշխարհի ամենահեղինակավոր 100 բուհերի ամենամյա ցանկը: Այդ ցանկը կազմվում է բուհի կրթական ու հետազոտական ծրագրերի մակարդակի, գիտական հոդվածների հիշատակման, օտար ուսանողների ու մասնագետների քանակի վրա: 2011 թվականին առանձին հրապարակվեց պրոֆեսորական կազմի մոտ ունեցած հեղինակության վրա հիմնված վարկանիշային աղյուսակը:

2013 թվականի վարկանիշային աղյուսակի կազմման համար աշխարհի տասնյակ երկրներում հարցման է ենթարկվել 16.600 մարդ: Ընդհանուր առմամբ, այդ ցուցակում ընդգրկված 100 ամենահեղինակավոր բուհերը ներկայացնում են աշխարհի 20 երկիր:

Ամենամեծ ներկայացուցչությունը նախկինի նման ունեն ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան, որոնց բուհերը պրոֆեսորների կարծիքով ամենահեղինակավորներն են: Երկու տարում, սակայն, ամերիկյան բուհերի քանակը 45-ից կրճատվել է 43-ի: Նախորդ տարվա համեմատ՝ առաջին վեցյակում որևէ նոր անուն չի հայտնվել: Երրորդ տարին անընդմեջ առաջին տեղը զբաղեցնում է Հարվարդի համալսարանը:

Նրան հաջորդում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Քեմբրիջի համալսարանը: Չորրորդ տեղ է բարձրացել Օքսֆորդի համալսարանը, ապա գալիս են Բերկլիում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանը և Սթենֆորդի համալսարանը:

Ցուցակում տեղ է գտել նաև Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը (ՄՊՀ), որը զբաղեցրել է 50-րդ տեղը: ՄՊՀ-ն այդ ցանկում տեղ գտած ռուսական միակ բուհն է: Լավագույն քսանյակում են ընդգրկվել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Կանադայի ու Շվեյցարիայի բուհերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս