Վարդան Այվազյան. «Ժողովուրդն այս կերպ իր ընդդիմադիր ներկայացուցիչներին հասկացրեց, թե՝ միավորված գնացեք»

Ինչո՞ւ  Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահի ընտրություններում ստացավ 37 տոկոս ձայն: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն այսպես է բացատրում. «Մենք գիտենք ցանկացած ընդդիմադիր թեկնածուի գնահատականը, որովհետև նախկինում նրանք իրենց ուժերը փորձել են համապետական ընտրություններում: Այն, որ նախկինում 2500 ձայն հավաքած մարդը հանկարծ ստանում է այսքան տոկոս ձայն, նշանակում է, որ ընդդիմության զանգվածը միավորվել է, ժողովուրդը խնդիր ունի, միասնական թեկնածու է ուզում տեսնել, բայց ընդդիմադիր դաշտը չի միավորվել»:

Վարդան Այվազյանը չի թաքցնում, որ երկրում սոցիալական խնդիրներ կան, բայց համարում է, որ դրանք չպետք է կապել ընտրությունների արդյունքների հետ: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներին, ապա, ըստ Վ. Այվազյանի՝  «ժողովուրդն այս կերպ իր ընդդիմադիր ներկայացուցիչներին հասկացրեց, թե՝ միավորված գնացեք»: Ըստ նրա՝ պատահական չէր, որ ՀՀԿ-ն ընտրել է «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը, որովհետև սոցիալական արժեքներն այս պահին բարձր են դասվում մնացյալ արժեքներից:

Պատգամավորը նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներն «իրենը չեն, այլ նրանցը, ովքեր դեմ են»: Ընտրությունների ընթացքում, նրա համոզմամբ, վարչական ռեսուրսի կիրառումը բացառված է եղել, որովհետև, ինչպես ցույց տվեցին արդյունքները, ընդդիմությունը հաջողություն ունեցել է խոշոր համայնքներում, որտեղ վարչական ռեսուրսն ամենաշատն է եղել կենտրոնացված:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս