Բաժիններ՝

Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ կանայք որոշել են մեկօրյա հացադուլ հայտարարել ի աջակցություն 30000 երեխաների

Լիլիթ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք կանգնած ենք մի նոր ցեղասպանության շեմին ու ականատես ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները Արցախում այլևս բացարձակ սովի ու զրկանքների մատնված։

Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ կանանցով որոշել ենք մեկօրյա հացադուլ հայտարարել ի աջակցություն գոնե այն 30000 երեխաների, որոնք այսօր ենթարկվում են անհավատալի զրկանքների։

Ովքեր կարող են, ովքեր մտահոգված են, ովքեր ցանկանում են իրենց օժանդակությունը ցուցաբերել, (անկախ սեռից, տարիքից ու ազգությունից) միացեք մեզ այս ուրբաթ օրը՝ ժամը 10:00-17:00-ը, մեկօրյա հացադուլի Կոպենհագենում՝ ԵՄ-ի ներկայացուցչության առջև։ Հասցեն՝ Gothersgade 115։

Միանալ ցանկացողները թող գրառման տակ հաստատեն։

Դանիայում և Դանիայից դուրս ովքեր չեն կարողանա մեզ ֆիզիկապես միանալ Կոպենհագենում, խնդրում ենք մեզ միացեք հացադուլով ու անպայման այդ մասին տարածեք ձեր սոցեալական հարթակներում։

Հ.Գ. Հացադուլը սկսվում է վաղը երեկոյան, ուղղակի ԵՄ ներկայացուցչության մոտ ենք լինելու վերը նշված ժամանակահատվածում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս