Բաժիններ՝

«Սերժ Թանգյանն ավելին է արել, քան ԱԺ բոլոր պատգամավորներդ». Լուսինե Բադալյան

«Ժամանակ առ ժամանակ այնպիսի տպավորություն է, որ իրենք զարմանում են, թե ժողովուրդը տեսնես ինչի՞ է ոտքի կանգնել: Նրանք պատկերացում չունեն, որ իսկապես շատ վատ է ժողովրդի վիճակը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում, խոսելով սոցիալ-տնտեսական վիճակից և իշխանությունների ոչ ադեկվատ վերաբերմունքից, նման կարծիք հայտնեց հաղորդավարուհի Լուսին Բադալյանը: Նա օրինակ բերեց ԱԺ պատգամավորներին՝ ասելով, թե շատ բանից տեղյակ չեն, անգամ նրանից, թե Սերժ Թանգյանն ինչեր է արել, ինչ ներդրում ունի հայոց ցեղասպանության ճանաչման գործում, այդ իսկ պատճառով մեղադրանքներ էին հնչեցնում նրա հասցեին, որ «հանդգնել» էր նամակ գրել Սերժ Սարգսյանին երկրի իրական վիճակի մասին, ժողովրդի ձայնն էր փորձել հասու դարձնել: Իսկ նրան ուղղորդել էին զբաղվել «իր գործով»:

«Կցանկանայի, շատ կցանկանայի, որպեսզի մեր իշխանությունները և ԱԺ-ի բոլոր պատգամավորները մի քիչ արտահայտվելուց առաջ խնդիրը մանրամասն ուսումնասիրեին: Մեր մի քանի պատգամավորների կոչը՝ ուղղված Սերժ Թանգյանին, որ ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի, սա ամենաշատն է ինձ դաղել: Լինելով ԱԺ-ում դուք նույնիսկ չգիտեք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Սերժ Թանգյանը շատ ավելին է արել, քան դուք ԱԺ-ում և կառավարությունում… Նա դուրս է եկել Բարաք Օբամայի դեմ, Ստամբուլի կենտրոնում է ցեղասպանության համար խոսել և երգել, նա աշխարհի բոլոր դեսպանատների առաջ է իր կյանքն անցկացրել: Նա բոլորից շատ գործ է արել ու դուք տեղյակ էլ չեք դրա մասին: Կամ այն ժամանակ Սերժ Թանգյանին համարում էիք «մեծ հայ», իսկ այսօր երբ նա տեսնում է, որ սխալ եք աշխատում, դարձել է հասարակ երաժի՞շտ և չի՞ կարելի ձեր երկրի գործերի մեջ խառնվել»:

Լուսինե Բադալյանը նաև խորհուրդ է տալիս գնալ իրենց «ամպագոռգոռ» հայտարարությունների հետքերով և տեսնել դրանց սնանկությունը:

«Առաջարկում եմ, որ իրենք գնան, մուտք գործեն որևէ բանկ և ուսումնասիրեն՝ արդյո՞ք երիտասարդ ընտանիքը բնակարան ձեռք բերելու հնարավորություն ունի, բացի իրենց երեխաներից, կամ ընտանիք կազմելու, աշխատանքի հնարավորություն ունի՞ այսօրվա երիտասարդը… թող փորձեն ամպագոռգոռ հայտարարությունների հետևից գնալ, թող փորձեն հասկանալ՝ թոշակառուն ընդամենը 20 հազարով քանի՞ օր կարող է ապրել: Երբ որ մինիմալ աշխատավարձը բարձրացնում են 2,5 հազար դրամով, և այդ մասին խոսվում է ամբողջ աշխարհում, թող մտածեն՝ այդ 2,5 հազար դրամով իրենք կշնչե՞ն, թե՞ չեն շնչի: Կցանկանայի, որ մի քիչ մտածեին…»:

Կարդացեք նաև

Գալա TV

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս