Իրանցի պատգամավորները մեկնում են ԱՄՆ
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/images1.jpg)
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի պատգամավորներն այսօր մեկնում են ԱՄՆ: Խոսքը գնում է պատգամավորներ Սակինա Օրմանիի ու Նեյարա Ախավան Բիտարաֆի մասին:
Վերջիններս Նյու Յորքում մասնակցելու են կանանց խնդիրներին առնչվող միջազգային միջոցառմանը: Իրանցի պատգամավորները Թեհրան կվերադառնան մարտի 8-ին: