Բաժիններ՝

Յուվենտուսի ղեկավարությունը զայրացած է Բենդտների արարքից

«Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է լուրջ քայլեր ձեռնարկել թիմի հարձակվող Նիկլաս Բենդտների նկատմամբ, ով մարտի 3-ի գիշերը ձերբակալվել է գինովցած վիճակում ավտոմեքենա վարելու համար։ Այս մասին հաղորդում է Sporten.dk-ը։

Առաջիկա օրերին դանիացի ֆուտբոլիստը կհանդիպի թուրինյան ակումբի տեխնիկական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի և մարզական տնօրեն Բեպե Մարոտայի հետ։

Նշվում է, որ «Յուվենտուսում» չափազանց դժգոհ են այն փաստից, որ Բենդտներն իրենց չի տեղեկացրել կատարվածի մասին։ Կա հավանականություն, որ այս ամենը չի ավարտվի պարզապես տուգանքով, այլ բանը կարող է հասնել նրան, որ «Յուվենտուսը» կխզի պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս