Սուրեն Պապիկյանն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զորամասերում հետևել են ատեստավորման քննություններին

Շարունակվում են ՊՆ մի շարք զորամասերի զինծառայողների համար հուլիսի 10-ին մեկնարկած ատեստավորման քննությունները: Ինչպես տեղեկանում ենք  Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հուլիսի 12-ի վաղ առավոտյան զինծառայողները ստուգարքներ են հանձնել 3 կմ և 1 կմ վազք վարժաձևերից, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, շարային և կրակային պատրաստություն առարկաներից:

Քննությունների ընթացքին հետևելու նպատակով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր, ծանոթացել ատեստավորման քննությունների և հանձնաժողովների աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել զինծառայողների տրամադրվածությամբ, պատասխանել նրանց հուզող հարցերին։

Պաշտպանության նախարարը զրուցել է նաև N զորամասում ծառայությունն անցկացնող «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների հետ, որոնք շաբաթներ առաջ ատեստավորվել և անցել են պայմանագրային ծառայության: Նախարար Պապիկյանը պայմանագրային այն զինծառայողներին, որոնք քննություններում ստացել են բավարար և լավ գնահատականներ, հորդորել է չբավարարվել ունեցած արդյունքներով և առաջիկա ամիսներին ձգտել գերազանց գնահատականի:

ՊՆ մեկ այլ զորամասում ատեստավորման քննությունների ընթացքին հետևել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31