Բույս, որը կպաշտպանի օրգանիզմը քաղցկեղից. գաստրոէնտերոլոգ
Գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը թվարկել է եղինջի օգտակար հատկությունները մարդու օրգանիզմի համար։ Ըստ մասնագետի՝ ուտելի մոլախոտին արժեք է տալիս K վիտամինը, 100 գրամ եղինջի մեջ կարող է լինել մինչև 500 միկրոգրամ այս նյութից։
«Վիտամին K-ն առողջության համար կարևոր տարր է, այն մասնակցում է արյան մակարդման գործընթացին, ինչպես նաև օգնում է ամրացնել ոսկորները, բացի դրանից, օգնում է աթերոսկլերոզի և շաքարախտի դեմ պայքարում»,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը։
Վյալովը նաև նշել է, որ վիտամին K-ն կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Սակայն փորձագետը զգուշացրել է դրա չափավոր օգտագործման անհրաժեշտության մասին։ Վիտամինի մեծ քանակությունը երբեմն հանգեցնում է թրոմբոցի և արյունահոսության: Առաջարկվող դոզան օրական 50-ից 100 մկգ է:
Բացի դրանից, եղինջը հարուստ է երկաթով, կալցիումով և մագնեզիումով: Եղինջի ապուրը կարող է օգնել բարելավել մարսողությունը, ամրացնել իմունային համակարգը և նվազեցնել բորբոքումները: Եղինջը կարող է վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչը չափազանց կարևոր է սրտի և անոթային հիվանդությունների կանխարգելման համար: