ԱՄՆ-ն Իսրայելին կտդրամադրի F-35 կործանիչների նոր խմբաքանակ. Թուրքիան դժգոհ է

Իսրայելի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է 3 մլրդ դոլար արժողությամբ ռազմական պայմանագիր: Այն վերաբերում է Իսրայելի կողմից F-35 կործանիչների և ռազմական նավատորմի ձեռքբերմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գործարքի արդյունքում Իսրայելի զինանոցում առկա F-35-երի քանակը կհասնի 75-ի, իսկ նավատորմերինը՝ 3-ի:

Այս գործարքը լայն արձագանք է գտել թուրքական մամուլում, իսկ թեմային առընչվող նյութերի վերնագրերում հիմնականում հանդիպում էր «Թուրքիայի համար չկա, Իսկ Իսրայելի համար կա» վերանգիրը:

Նշենք, որ Թուրքիան և ԱՄՆ-ն 2018-ին կնքել էին պայմանագիր, ըստ որի՝ ԱՄՆ-ն պարտավորվում էր մինչև 2028-ը Թուրքիային փուլ առ փուլ մատակարարել F-35 կործանիչներ: Ու թեև Թուրքիան գործարքի համար ԱՄՆ-ին վճարել էր 1.4 մլրդ դոլար կանխագումար, պայմանագիրն այդպես էլ կյանքի չի կոչվել, քանի որ Թուրքիան հայտնվել է Ամերիկայի օրենսդրությամբ սահմանված «CAATSA» պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանից S-400 հակաօդային պաշպանության համակարգերի գնման պատճառով:

CAATSA – Ամերիկայի սահմանած պատժամիջոցներին հակառակ կատարված գործողությունների համար կիրառվող միջոց։

Առ այսօր ԱՄՆ-ն չի չեղարկում պատժամիջոցները, չի մատակարարում կործանիչները և չի էլ վերադարձնում Թուրքիայի վճարած կանխագումարը: Խնդրի հանգուցալուծման շուրջ երկու պետությունների միջև բանակցությունները շարունակվում են մինչ օրս:

Տեսանյութեր

Լրահոս