ԵԺԿ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին
![](https://168.am/wp-content/uploads/2023/06/ըը.jpg)
Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը թվիթերում գրառում է արել Արմեն Աշոտյանի քաղաքական դրդապատճառներով կալանավորման կապակցությամբ, որում ասված է.
«Խորը մտահոգություն ենք հայտնում Արմեն Աշոտյանի քաղաքական դրդապատճառներով կալանավորման կապակցությամբ։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Արմեն Աշոտյանին և իրենց ժողովրդավարական իրավունքների իրացման համար Հայաստանում հալածվող բոլոր անձանց։ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում մանրակրկիտ վերանայել իրավիճակը և անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին»։