Իրանը դարձել է աշխարհում գազի երրորդ խոշորագույն արտադրող

Միջազգային վիճակագրության համաձայն ՝ Իրանը 2022 թվականին զբաղեցրել է գազի խոշորագույն արտադրողների շարքում երրորդ, իսկ 2022 թվականին ՝ նավթի խոշորագույն արտադրողների շարքում ՝ ութերորդ տեղը:

Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով 2023 թվականի աշխարհի էներգետիկայի վիճակագրության 72-րդ տարեկան զեկույցը, որը պատրաստել է «Էներգետիկայի միջազգային ինստիտուտը»:

Չնայած շարունակվող պատժամիջոցներին, 2022 թվականին Իրանում նավթի արտադրությունն աճել է 4,1 տոկոսով՝ հասնելով օրական 3,313 մլն բարելի:

Զեկույցում նաև նշվում է, որ 2022 թվականին աշխարհում բնական գազի արտադրության 0,2 տոկոսով անկում է գրանցել: Աշխարհում բնական գազի ընդհանուր արտադրությունն 2023 թվականին տարի կրճատվել է մինչև 4,048 տրիլիոն խորանարդ մետր: Իսկ Իրանում գազի արտադրությունն աճել է 1,1տոկոսով և 2022 թվականին հասել 259 միլիարդ խորանարդ մետրի:

Տեսանյութեր

Լրահոս