«Դավաճանները շարունակում են մնալ իշխանության, օրեցօր թշնամին մոտենում է Երևանին. ընդդիմությունն անելիք ունի». Իշխան Սաղաթելյան

«Այն ակնկալիքը չունենք, որ այս ակցիայից հետո ճանապարհը բացվելու է, բոլոր խնդիրները լուծվելու են, բայց այս ակցիան, բողոքի ձայն բարձրացնելը առնվազն անհրաժեշտություն է: Արցախը շուրջ 7 ամիս է՝ գտնվում է շրջափակման մեջ, իսկ վերջին 10 օրվա ընթացքում տոտալ շրջափակման մեջ է, կա դեղորայքի, սնունդի խնդիր և իրականում մարդիկ կանգնած են էթնիկ զտման և ցեղասպանության առջև»,- ՀՀ-ում ԵՄ դեսպանության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ միջազգային դեսպանատների դիմաց ակցիաներ անցկացնելը չի նշանակում, թե բավարարված են կառավարության գործունեությամբ կամ իրենց նախկին գնահատականների մեջ որևէ բան փոխվել է:

«Մեկ անգամ ևս պնդում ենք, որ մենք այս օրին հասել ենք Հայաստանի օրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում: Ամենևին չի նշանակում, որ սա անում ենք, վաղը ակցիաներ չենք անելու կառավարության, ԱԳՆ դիմաց, որովհետև մեզ համար ակնհայտ է՝ քանի կա օրվա այս անհայրենիք, անսրբություն, դավաճան և կապիտուլյանտ իշխանությունը՝ մեր վիճակը գնալով ավելի է վատանալու»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ «Դիմադրություն» շարժման ակտիվ փուլից անցել է 8 ամիս և իրենց քննադատողներից որևէ մեկը որևէ բան այս ընթացքում չի արել.

«Ընդամենը սա արձանագրենք ու անցնենք առաջ: Մենք ընդդիմադիր դաշտում ո՛չ հակառակորդներ ունենք, ո՛չ՝ մրցակիցներ: Մեր աջակիցները, մեզանից ակնկալիք ունեցող քաղաքացիները այո, քննադատության տեղ ունեն, որովհետև դավաճանները շարունակում են մնալ իշխանության, օրեցօր թշնամին մոտենում է Երևանին: Այս իմաստով, այո, ընդդիմությունը անելիք ունի, ընդդիմությունը ժողովրդին համախմբելու, համահայկական անհնազանդություն կազմակերպելու հարց ունի, որը մեր օրակարգում է և պարտավոր ենք անել»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս