Բաժիններ՝

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը խորհուրդ է տվել չշտապել Բայդենի իմփիչմենթի շուրջ քվեարկության հարցում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին հանրապետականներին կոչ է արել դեմ հանդես գալ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ իմփիչմենթ հայտարարելու բանաձևի շուրջ քվեարկությանը, որն առաջարկել է օրենսդիր Լորեն Բոբերտը: Այս մասին հաղորդում է NBC News-ը:

Ներկայացուցիչները պալատն այսօր կքվեարկի Լորեն Բոբերտի առաջարկած բանաձևն Ազգային անվտանգության և դատական հանձնաժողովներին ուղարկելու շուրջ, ոչ թե հենց բուն բանաձևն ընդունելու կամ մերժելու շուրջ:

Խոսնակը լրագրողներին հայտնել է, որ դեմ է հանդես գալիս իմփիչմենթի շուրջ քվեարկությանը հենց հիմա։ Նա կարծում է, որ քվեարկության «վաղաժամ» անցկացումը «խաթարում է» Հանրապետական ​​կուսակցության ջանքերը Բայդենի նկատմամբ գործը հետաքննելու ուղղությամբ։

Բոբերտն իմփիչմենթի շուրջ հոդվածները ներկայացրել է հունիսի 20-ի երեկոյան` որպես «արտոնյալ» բանաձև, ինչը նշանակում է, որ դրա շուրջ քվեարկությունը պետք է անցկացվի երկու օրենսդրական օրվա ընթացքում:

Բանաձևը Բայդենին մեղադրում է իշխանությունը չարաշահելու և ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ՝ կապված ԱՄՆ-Մեքսիկա սահմանին նրա գործողությունների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս