Գրիգոր Մինասյանը Արմեն Աշոտյանի կալանքի վերաբերյալ կարծիք չունի
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարող է ասել Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի վերաբերյալ, քանի որ բոլորը հստակ ասում են, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, և նա քաղբանտարկյալ է։
«Ես ընթացիկ քրեական գործերով իրավունք չունեմ մեկնաբանել, որովհետև սա կլինի ճնշում իրավապահ համակարգի նկատմամբ։
Իսկ բանի հետ կապված՝ քաղաքական է, թե քաղաքական չէ, նախորդ ձեր հարցին հենց դա էի պատասխանում, որ բնական է, որ պաշտպանվելու միջոցներից մեկն է՝ փաթեթավորել քրեական գործն այս կամ այն որակումներով»,- նշեց Գրիգոր Մինասյանը։
Հարցին՝ իսկ երբ քրեական գործն ուսումնասիրում և տեսնում են, որ գործի հիմքում ըստ էության որևէ բան չկա… Գրիգոր Մինասյանը պատասխանեց՝ մինչև քրեական գործի դետալները չիմանան, ոչ ինքը, ոչ էլ հանրությունը չի կարող գնահատական տալ։
«Երբ արդեն լինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, այդ ժամանակ կարող ենք քննարկել»,- շեշտեց Գրիգոր Մինասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում