Իրանը սահմանափակումներ չունի հարևանների հետ կապերի ընդլայնման հարցում. Ռայիսի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտնել է նախագահ Շավքաթ Միրզիյոևի գլխվորությամբ ժամանած ուզբեկական պատվիրակությանը, որ իր կառավարությունը չի սահմանափակվում հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնմամբ, տեղեկացնում է Mehr-ը։
Հանդիպմանը Ռայիսին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի սահմանափակում չունի հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման համար։
«Անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ պատրաստել Իրանի և Ուզբեկստանի միջև համագործակցության ընդլայնման և համաձայնագրերի իրականացման համար»,- ասել է Ռայիսին։