Իրանը հայտնել է զինված ահաբեկչական խմբավորման ոչնչացման մասին
Իրանի սահմանապահ ծառայությունը զինված ահաբեկչական խմբավորում է ոչնչացրել երկրի հարավարևելքում, կիրակի տեղեկացրել է Սիստան և Բելուջիստան նահանգի սահմանապահ ծառայության հրամանատար, գնդապետ Ռեզա Շոջային, տեղեկացնում է Mehr-ը։
Գնդապետը հայտարարել է, որ Իրանի սահմանապահ ծառայությունը կանխել է զինված ահաբեկչական խմբավորման ներթափանցումը երկիր՝ հստակ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով։
Նա նշել է, որ ահաբեկիչներից մեկը սպանվել է, իսկ մի քանիսը վիրավորվել են իրանական ուժերի և ահաբեկիչների խմբի զինված բախման ընթացքում, որից հետո նրանք հարկադրված են եղել հետ փախչել։