 
                        Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ ժամանել է Իրան
 
                                    Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը իր երկրի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Թեհրան։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է ISNA-ն:
Գործակալության փոխանցմամբ՝ արքայազն Ֆեյսալը բանակցություններ կանցկացնի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Նախարարի այցի ընթացքում կարող է տեղի ունենալ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        