Բաժիններ՝

Հայաստանի ընտրանին Քարդիֆում հաղթեց Ուելսին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթանակ տարավ Ուելսի դեմ խաղում։ 2-ական գնդակ խփեցին Լուկաս Սելարայանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը։

Հավաքականները Եվրոպայի 2024 թվականի առաջնության (ՈՒԵՖԱ Եվրո-2024) որակավորման փուլի D խմբում են։

Հանդիպումն ընթանում էր Ուելսի հարկի տակ։

Սա Հայաստանի 2-րդ խաղն էր որակավորման խմբային փուլում։ Առաջին խաղում հավաքականը 1-2 հաշվով Երևանում պարտվել էր Թուրքիայի հավաքականին։

Այս հաղթանակից հետո հավաքականը 4-րդ տեղում է 2 խաղից հետո, ունի 3 միավոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս