Բաժիններ՝

Տիգրան Ավինյանի ասածը զրո արժեք ունի

Մայիսի 15-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ օրը ցերեկով քար տաշող շինարար չպիտի լինի, փոշին դրա հետևանք է:

Տիգրան Ավինյանը նշել էր նաև, որ որքանով տեղեկացված է, փոշու որսիչ ցանցերը պետք է պարտադիր պահանջ լինեն շինարարության համար:

«Կարծում եմ՝ այդ պահանջը պետք է դրվի ամենառիսկային խմբերից մինչև մեր իսկ շինարարներ, որ կարող են օրը ցերեկով քար տաշել՝ առանց որևէ նորմայի հետևելու: Օդի որակի վատ հարուցիչներից մեկը նաև այս փոշին է, որ գալիս է շինարարությունից: Այս հարցում պետք է լինել ավելի խիստ»,- ասել էր Ավինյանը՝ հանձնարարականներ տալով համապատասխան վարչություններին ու պատասխանատուների, իսկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան armtimes.com կայքն էլ լուսաբանել էր քաղաքապետի՝ իրենց թեկնածուի պահանջը:

Կարդացեք նաև

Մայիսի 22-ին էլ Տիգրան Ավինյանը, կրկին անդրադառնալով շինհրապարակի փոշուն, ասել էր՝ «բազալտը տաշելուց փոշին շինհրապարակից չպետք է դուրս գա»:

Ըստ էության Տիգրան Ավինյանի ասածն օրենք չէ կառուցապատողների համար, կամ էլ դե ֆակտո քաղաքապետի ականջահաճո հայտարարությունները սոսկ ընտրարշավի բաղկացուցիչ մաս են:

Այլ կերպ հնարավոր չէ բացատրել քաղաքի վրա նստած թանձր փոշու, ի դեպ, շինհրապարակից բարձրացող փոշու ամպի առկայությունը Երևանի վրա:

Վերը բերված լուսանկարն արված է այսօր, Երևանում: Սարալանջի փողոցն է: Մանր շինարարական քարի (շեբենի) փոշին «սնուցում է» Երևանի օդը:

Տարածքով անցնողները նշում էին՝ հնարավոր է՝ այդ շինանյութը կոմունիկացիաները գետնի տակ անցկացնելու աշխատանքներին է ծառայելու:

Տեսանյութեր

Լրահոս