Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ն բժիշկներ է ուղարկել Ուկրաինայի ատոմակայաններ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մասնագետներ է ուղարկել Ուկրաինայի ատոմակայաններ՝ դրանց անձնակազմին բժշկական օգնություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն այժմ ուղևորվում են Ուկրաինայի մի շարք ատոմակայաններ՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և օգնություն տրամադրելու համար», – հայտնել է Գրոսին։

Ապրիլին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հայտնել էր Ուկրաինայի բոլոր ատոմակայանների աշխատակիցներին բժշկական օգնություն ցուցաբերելու ծրագրի ստեղծման պլանների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս