««Զանգեզուրի միջանցքը» պարզապես բացառված է. սահմանազատման հանձնաժողովի հանդիպման վերաբերյալ խոսք չկա» Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տարածաշրջանում տրանսպորտային միջոցների ապաշրջափակումը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար։

Իսկ թե ի՞նչ էր նշանակում մայիսի 25-ին Մոսկվայում Ալիևի հայտարարությունը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, և դրան Նիկոլ Փաշինյանի հակադարձումները, Մհեր Գրիգորյանն ասաց.

«Անկեղծ ասած, եթե դուք զգացիք, միշտ եղել է մի եզր, երբ պարբերաբար, կարծում եմ՝ որոշ իմաստով ընկալումների տեսանկյունից՝ միջանցք, շատ դեպքերում հայտարարվել է՝ որպես  տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ Շատ դեպքերում էլ ընդգծվել է  միջանցք, կարծում եմ՝ այլ վերաբերմունք կամ ցանկություն ունենալու տեսանկյունից։ Մենք մշտապես երկրորդ տարբերակի հետ կապված տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա պարզապես բացառված է։ Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել: Միջանցքի անվան տակ, եթե ենթադրվում է հատուկ ռեժիմ,  ոչ՝ չենք քննարկել նման հարց»,- նշեց փոխվարչապետը։

Ճշտող հարցին՝ Ադրբեջանն այդ ամենը շարունակո՞ւմ է  պնդել, Մհեր Գրիգորյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Դուք ինքներդ գնահատեք վերջին խոսակցությունը և հայտարարությունները դրա շուրջ։ Հուսամ, նման քննարկում չի լինի, որովհետև մենք անվերջ հայտարարել ենք, որ դա «կարմիր գիծ»  է, չի քննարկվելու նման հարց։ Չեմ կարծում, որ տվյալ պարագայում կկազմակերպվեր եռակողմ հանդիպում, և նորից այդ հարցը կբարձրացվի, դա առնվազն անիմաստ էր, որովհետև մենք նման հարց չենք քննարկի»։

Ինչ վերաբերում է սահմանազատման և սահմանագծման համար ստեղծված հանձնաժողովին՝ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով,  և նոր հանդիպումներին, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ նոր հանդիպումների վերաբերյալ խոսակցություն չկա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031