Շոյգուն նշել է ՀԱՊԿ-ի օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին Հայաստանի մասնակցության կարևորությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում օպերատիվ և մարտական ​​պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորությունը։ Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունից:

«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և հնարավոր ամեն բան անում ենք Անդրկովկասում իրադրությունը կայունացնելու համար: Դրա հետ մեկտեղ ես հատկապես կցանկանայի նշել հայկական կողմի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում օպերատիվ և մարտական ​​պատրաստության համատեղ միջոցառումներին», – ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով Մինսկում այսօր կայացած ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031