Արցախում նոր կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հաջորդ շաբաթ
Մայիսի 24-ին ավարտվել է հին կտրոնների տրամադրման գործընթացը:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից, քաղաքացիները դեռևս կարող են գնումներ կատարել հին կտրոնների միջոցով:
Նոր կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հաջորդ շաբաթ, որի մանրամասները կներկայացնենք առաջիկա օրերին: