Մարմնամարզիկները Բուլղարիայում կմասնակցեն «World Challenge Cup»-ին
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները կմասնակցեն Բուլղարիայում մեկնարկող «World Challenge Cup»-ին:
Բուլղարիայի մայրաքաղաք Վարնայում մեկնարող գավաթին կմասնակցեն Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը: Այն կեզրափակվի մայիսի 28-ին: Թիմի մարզիչը կլինի Հայկ Նազարյանը, իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարների շարքում է:
Ավելի վաղ` ապրիլ ամսին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել էր 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյան հավաքել էր 15,166 միավոր և գրավել էր 1-ին տեղը: Քանի որ Դավթյանը ոսկե մեդալակիր էր գավաթի խաղարկության նախորդ երկու փուլերում` Կոտբուսում և Դոհայում, հայ մարմնամարզիկը դարձել էր աշխարհի գավաթի 2023 թվականի խաղարկության հաղթող: