Նորոն և Շուշան Պետրոսյանը հանդես կգան նոր զուգերգով
Երգիչ Նորոն ապրում է ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում: Նա իր բենդի հետ երգում է «Bouvardia» ռեստորանում: Նորոն իր ներկայիս գործունեության մասին խոսելիս նշել է, որ, թեև այժմ ապրում է ԱՄՆ-ում, սակայն Հայաստանում ապրելու և իր գործունեությունը շարունակելու ցանկություն ունի: «Թեև այստեղ եմ, սակայն աշխատում եմ նաև հայ երկրպագուներիս համար: Նոր տեսահոլովակներ, նոր երգեր ունեմ: Արդեն տեսահոլովակ ենք նկարահանել երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ: Այն համարյա պատրաստ է, շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին»,- 168.am-ի հետ զրույցում ասել է երգիչը: Նշենք, որ Նորոն և Շուշան Պետրոսյանն իրենց տեսահոլովակը նկարահանել են առանձին-առանձին: Նորոն նկարահանվել է ԱՄՆ-ում, Շուշան Պետրոսյանն՝ այստեղ՝ Հայաստանում: Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, այն կոչվում է՝ «Շուտով»: