Բաժիններ՝

Իտալիան պլանավորում է դուրս գալ Չինաստանի «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնությունից

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իտալիան մտադիր է մինչև տարվա վերջ դուրս գալ Չինաստանի «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախագծից՝ Վաշինգտոնի ճնշման պատճառով: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Մելոնին անցյալ շաբաթ Հռոմում կայացած հանդիպման ժամանակ Մաքքարթիին հավաստիացրել է, որ իր կառավարությունը, չնայած այս պահին վերջնականորեն ընդունված որոշման բացակայությանը, կողմ է Չինաստանի «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» ընդգրկուն նախաձեռնությունից դուրս գալուն», – գործակալությանը հայտնել են աղբյուրները, որոնք ներկա են եղել անցկացված հանդիպմանը։

Աղբյուրների խոսքով՝ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Հռոմի վրա՝ նպատակ ունենալով, որ Իտալիայի ղեկավարությունը Չինաստանի նախաձեռնությունից դուրս գալու հաստատ դիրքորոշում ունենա: Ըստ գործակալության՝ Մելոնիի խորհրդականները ներկայում դեռ քննարկում են որոշման ընդունման «մանրամասներն ու ժամկետները»։ Միաժամանակ Իտալիայի ղեկավարությունը մտահոգված է Չինաստանի կողմից հնարավոր պատասխան միջոցներով։

«Մեկ գոտի`մեկ ճանապարհ»-ը Չինաստանի միջազգային նախաձեռնությունն է՝ բարելավելու և ստեղծելու Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի ավելի քան 60 երկրները կապող նոր առևտրատրանսպորտային միջանցքներ. սա կոչված է նպաստելու այդ երկրների և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս