ԿԸՀ-ն մերժեց Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու դիմումը

ՀՀ Կկենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի դիմումը՝ անվավեր ճանաչելու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը: Տիգրան Մուկուչյանը ասաց, որ չկան իրավական հիմնավորումներ, որ թեկնածուի կողմից ներկայացված պահանջները կարող են վնասել ընտրությունների արդյունքներին:

Նշենք, որ ԿԸՀ-ն քննարկում էր Հանրապետության նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի դիմումը՝ անվավեր ճանաչելու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը: Որպես հիմնավորում Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է փաստեր այն մասին, որ թեկնածու Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ունեցել է նախընտրական ավելի շատ շտաբեր, քան թույլատրում է ընտրական օրենսգիրքը:

Նիստի ընթացքում Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց փաստեր, այդ թվում` լուսանկարներ:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց, թեկնածու Սերժ Սարգսյանն ունեցել է 1600 շտաբ, որոնք, սակայն, չեն ներառվել, ինչպես վերջին, այնպես էլ նախորդ հայտարարգրերում:

Կարդացեք նաև

«Տարածքներն ու դրանցում փակցված պատառները օգտագործվել են քարոզչական նպատակներով, ինչը ընտրական օրենսգրքին համապատասխան պետք է հայտարարագրվի: Տիկին Նաղդալյանը և շատերը իրենց թիմից նշել են, որ եղել է 1600 շտաբ ու չեն հերքել այդ տեղեկատվությունը: Հաշվարկեք ու տեսեք, որ դա հատում է 10 տոկոսի սահմանը: Պատկերացրեք, թե որքա՞ն կկազմի 1600 շտաբի գումարը: Քարոզչական պաստառներ են եղել այդ տարածքների վրա, ու դրանք ըստ էության, եղել են քարոզչական վայրեր: Սրանք պետք է համարվեին քարոզչական տարածքներ, բայց չեն համարվել»,- մասնավորեցրեց Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ իրենք սպասել են երրորդ հայտարարագրին՝ ենթադրելով, որ Սերժ Սարգսյանի թիմը կներառիի տվյալ ծախսերը հայտարարագրում, ինչը սակայն տեղի չի ունեցել: «Մենք էլ մի քանի ծախսեր կատարել ենք արդեն երրորդ հայտարարագրի ժամանակ, և ենթադրում էինք, որ Սերժ Սարգսյանը ևս կներառի այս հանգամանքը, բայց չներառվեց»:

Նշենք, որ դիմող կողմը բորոշումը կարող է ողոքարկել օրացույցային երեք օրվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս