Բաժիններ՝

Դուբայում բացվել է աշխարհի ամենամեծ ծաղկե պարտեզը (տեսանյութ)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԱՄԷ-ում հրատարակվող «Ալ-Բայան» թերթը, հայտնում է, որ Դուբայում բացվել է աշխարհի ամենամեծ ծաղկե պարտեզը՝ Dubai Miracle Garden-ը:

Վերջինիս տարածքը կազմում է ավելի քան 70.000 քառակուսի մետր, իսկ նրա արահետների երկարությունը կազմում է 4 կիլոմետր: Պարտեզում հավաքվել է տարբեր տիպի ավելի քան 45 միլիոն ծաղիկ, որոնց մեծ մասը ներկրվել է: Պարտեզը ոչ պաշտոնապես արդեն իսկ անվանվել է «բազմագույն օազիս», քանի որ դրանում ներկայացված է 60 գունատեսակ:

Պարտեզում ծաղիկների միջոցով պատկերվել է ԱՄԷ-ի հիմնադիր, շեյխ Զաիդ բեն Սուլթան Ալ-Նահայնը՝ շրջապատված 7 խոշոր սրտերում, որոնք խորհրդանշում են 7 էմիրություն: Պարտեզում կառուցվել է նաև ծաղկե բուրգ, որի բարձրությունը կազմում է 10 մետր, իսկ տարածքը՝ 144 քառակուսի մետր, ինչպես նաև ծաղկե պատ՝ 800 մետր երկարությամբ ու 3 մետր բարձրությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս