Մոլդովան արգելել է Պուտինի մուտքը երկիր. վարչապետ

Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը TV8-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին արգելվել է մուտք գործել երկիր։ Այս մասին գրում է novayagazeta.eu-ն:

Ռեչանն ասել է, որ Մոլդովայում կա Ռուսաստանի քաղաքացիների «սև ցուցակ». խոսքն այն մարդկանց մասին է, որոնք չեն կարողանա մուտք գործել երկիր։ Միաժամանակ վարչապետը մանրամասնել է, որ որոշ պաշտոնյաներ տեղեկանում են այդ ցանկում ընդգրկված լինելու մասին միայն այն ժամանակ, երբ փորձում են մուտք գործել Մոլդովա։

«Ինչ-որ պահի մենք կկազմենք հրապարակային ցուցակ, բայց այս պահին այն մեխանիզմը, որն այսօր գործում է, բավարար է։ Ես չգիտեմ, թե արդյոք անհրաժեշտ է պետական ռեսուրսներ ծախսել հրապարակային ցուցակ կազմելու վրա», – ասել է Ռեչանը:

Նա հավելել է, որ «որևէ մեկը, ով չպետք է երկիր մուտք գործեր, չի մտել»։

«Մենք կփակենք բոլոր նրանց բերանները, ովքեր քարոզում և պատերազմ են սերմանում», – ասել է Ռեչանը:

Տեսանյութեր

Լրահոս