Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Կուբա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Կուբա:

Հավանայում նախատեսված են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի բանակցություններն իր կուբացի գործընկեր Բրունո Ռոդրիգեսի հետ։

Ռուսաստանի նախարարին կընդունի նաև հանրապետության նախագահ Միգել Դիաս Կանելը։

Կուբա այցով Լավրովը կեզրափակի երկուշաբթի օրը մեկնարկած լատինաամերիկյան շրջագայությունը։ Ավելի վաղ նա այցելել էր Բրազիլիա, Վենեսուելա և Նիկարագուա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930