Բաժիններ՝

Պեկինի հիվանդանոցում հրդեհի զոհերի թիվը հասել է 29-ի

Պեկինի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:

Կրակը բռնկվել է երեքշաբթի ուշ երեկոյան: Լրատվամիջոցը նշում է, որ ըստ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի՝ բազմահարկ շենքում ծուղակում հայտնված մարդիկ, ըստ երևույթին, սավաններն իրար կապելով ճոպաններ են պատրաստել և դուրս մագլցել պատուհաններից: Մյուսները կարողացել են կառչել շենքի արտաքին օդորակիչներից:

Արտակարգ ծառայություններին հաջողվել է մարել կրակը, առնվազն 71 հիվանդ տարհանվել է:

Ըստ տեղի իշխանությունների խոսնակի՝ զոհերից 26-ը եղել են հիվանդանոցի բուժառուներ:

Իշխանությունները փակել են մուտքը դեպի հիվանդանոց՝ հայտարարելով, որ կատարվում է միջադեպի հետաքննություն:

Դեպքի առնչությամբ կատարվել են ձերբակալություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս