Այսօր ուղղափառ հավատացյալները նշում են Զատիկը
Ուղղափառ հավատացյալները նշում են Զատիկը՝ քրիստոնեական կարևորագույն տոներից մեկը, գրում է «Ինտերֆաքսը»։
Այդ օրը եկեղեցին հիշատակում է Քրիստոսի հաղթանակը մեղքի և մահվան հանդեպ, հաղթանակ, որ հավատացյալների կարծիքով, մարդկությանն ազատագրել է սատանայի ստրկությունից և յուրաքանչյուրի համար բացել է փրկության ուղին։
Չնայած նրան, որ աշխարհի ուղղափառ եկեղեցիների մի մասն ապրում է գրիգորյան, իսկ մյուս մասը՝ Հուլիանոսի օրացույցով, Զատիկը բոլոր ուղղափառները տոնում են նույն օրը։
Աշխարհում իրեն ուղղափառ է համարում շուրջ 250 մլն մարդ։