Ո՞ր մթերքներ են այրում ճարպերն ու նպաստում նիհարելուն. ցանկ
Ճարպեր այրող մթերքների ցանկ
Կաթնամթերք՝ պարտադիր ցածր յուղայնությամբ. Այս մթերքները պարունակում են հսկայական քանակությամբ կալցիում և վիտամին D, որն այնքան անհրաժեշտ է մկանային զանգված կառուցելու համար։ Բացի այդ, ֆերմենտացված կաթնամթերքի օգտագործումը նորմալացնում է նյութափոխանակության գործընթացները:
Դիետիկ միս. Օրինակ՝ հավ, հնդկահավ, նապաստակ։ Բայց այս միսն անհրաժեշտ է ուտել առանց մաշկի, քանի որ այն բավականին յուղոտ է։ Ավելի լավ է հրաժարվել տավարի և խոզի մսից՝ կարմիր միսը շատ դժվար է մարսվում։
Ձավարեղեն. Բջջանյութով հարուստ ամբողջական մթերքները շատ օգտակար են։ Դրանց թվում են՝ աղացած վարսակ և շագանակագույն բրինձ: Մարսելու դեպքում օրգանիզմը կարողանում է շատ ավելի կալորիա այրել, քան սովորական կլոր բրինձը մարսելիս։
Կծու պղպեղ. Պղպեղի դառնությունը տաքացնում է օրգանիզմը, ինչի հետևանքով կալորիաները կորչում են։ Ջերմացնող նյութը կոչվում է կապսաիցին: Այն առկա է ցանկացած տեսակի պղպեղի մեջ՝ հում, չորացրած, համեմունքների մեջ։ Առավելագույն ազդեցության համար բոլոր ճաշատեսակներին ավելացնել պղպեղ։
Երկաթով հարուստ մթերքներ․ Նման մթերքների շարքում առաջատարը ոսպն է։ Արագ մարսողության համար ոսպն ուղղակի անփոխարինելի է։ Եթե օրգանիզմում երկաթը բավարար չէ, ապա նյութափոխանակությունը դանդաղում է։
Կոճապղպեղի արմատ. Կոճապղպեղի գործողությունը շատ նման է պղպեղի ազդեցությանը։ Կոճապղպեղը նաև տաքացնում է մարմինը և այրում լրացուցիչ կալորիաներ։
Կոճապղպեղի արմատը հիանալի համադրվում է մսի, ձկան, բանջարեղենային ուտեստների հետ: Բացի այդ, այն ավելացվում է քաղցրավենիքի և խմիչքի մեջ: Կոճապղպեղով լավագույն բաղադրատոմսը թեյն է, այն տոնուսավորում և նյութափոխանակությունը դարձնում է օպտիմալ։
Կանաչ թեյ․ Կանաչ թեյի կանոնավոր օգտագործումը կարող է նպաստել քաշի կորստի: Ամերիկացի գիտնականները հաստատել են այս փաստը. փորձարկմանը մասնակից մարդիկ 2 ամսվա ընթացքում օրական 0,5 լիտր թեյ են խմել և նիհարել են 2,5 կիլոգրամով։ Նման արդյունք ապահովում է կատեխինը, որն էլ արագացնում է նյութափոխանակության գործընթացը։
Բոլոր այս մթերքները նյութափոխանակության ամենաիդեալական կարգավորիչներն են, բայց միշտ անհրաժեշտ է հաշվի առնել սեփական հատկանիշները և հակացուցումների մասին խորհրդակցել բժշկի հետ։