Բաժիններ՝

Դամասկոսում հրետակոծվել է Հեռուստակենտրոնի շենքը. մամուլ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից շարունակվում են ստացվել ականանետային հարձակումների մասին լուրերը: Նախագահական նստավայրի և գլխավոր շտաբի մոտ ընկած արկերից հետո, այժմ էլ հարձակման թիրախում է եղել Օմայանների հրապարակում գտնվող Հեռուստակենտրոնի շենքը:

«Ալ Արաբիա»-ի հաղորդմամբ՝ հրետակոծումն իրականացվել է վաղ առավոտյան, զինյալները մի քանի արկ են բաց թողել Հեռուստակենտրոնի ուղղությամբ: Դամասկոսի պաշտոնական աղբյուրները չեն հաստատում այս տեղեկությունը, «Սուրիա» և «Ալ Իհբարիա» հեռուստաալիքները չեն դադարեցրել իրենց հեռարձակումները:

Ընդհանուր առմամբ, երեկ Դամասկոսում հնչել են մի շարք պայթյուններ, որոնց հետևանքով «արյունոտ հինգշաբթիի» ժամանակ զոհվել է 75 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս