Թուրքիայում հայազգի հայտնի ռոքերը հարվածել է իրեն «հայի բիճ» անվանած կնոջը
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում հայազգի հանրահայտ ռոքեր Հայկո Ջեփքինը հայտնվել է աղմկահարույց միջադեպի կենտրոնում: Հայկոն ժամանակ անցկացնելու նպատակով երեկոյան գնացել է Ստամբուլի ակումբներից մեկը, ուր նրան էթնիկ հողի վրա վիրավորանք են հասցրել:
Այս մասին հայտնել է Հայկոյի փաստաբան Դիլեք Շահբազ Յըլմազը: Ակումբում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի կին վիրավորել է ռոքերին՝ նրան անվանելով «…-ի տղա» և «հայի բիճ»: Դրանից զայրացած Հայկոն հարվածել է կնոջ գլխին, որի մոտ արյունահոսություն է սկսվել:
Դրանից հետո գործին միջամտել են Հայկոյի մենեջերը և նրա ընկերները և երգչին ուղեկցել են տուն: Հայկոյի փաստաբանի խոսքերով՝ իրենք պատրաստվում են հայց ներկայացնել այդ կնոջ նկատմամբ: