Թուրքիայում լրագրողը բանտարկվել է «Էրդողանին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով

Թուրքիայում բանտարկվել է ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի թղթակից Ջան Ուղուրը։ Նա բանտարկվել է Թուրքիայի Հանրապետության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախկինում, երբ Ուղուրը թուրքական ընդդիմադիր «Birgün» պարբերականի թղթակիցն էր, 2022թ-ին Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ձերբակալվել էր՝ Էրդողանին վիրավորելու հիմքով։

Այս առիթով նա Twitter-ում գրել է. «Բանտում ինձ պահելու համար անհրաժեշտ պատիժ չկա։ Նախկինում սահմանված պատժի չեղարկման շնորհիվ ես Սիլվիրի բանտ մտնելուց հետո (մեծ հավանականությամբ) ազատ եմ արձակվելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930