Նարիմանյանին դատարանից տեղափոխել են հիվանդանոց․ Hraparak. am

Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր իրավապահները հայտնի գործի շրջանակներում փորձել են կալանավորել Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, 71-ամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանին, սակայն կալանքի վերաբերյալ դատական նիստի ընթացքում Նարիմանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և մեր տեղեկություններով վերջինիս ծանր վիճակով տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, ընդ որում, մեկ անգամ ինքնազգացողությունը վատացել է, շտապ օգնություն են կանչել, սակայն քիչ անց ավելի է վատացել և անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին  գրում է  Hraparak.am-ը։

Ըստ տեղեկությունների Նարիմանյանը ծանր ինսուլտ էր տարել, ապա քովիդով հիվանդացել և առողջական վատ վիճակում էր գտնվում, որի մասին իրավապահները տեղյակ էին:

Հիշեցնենք, որ քրեական հետապնդում է հարուցվել Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ՝ ԵՊԲՀ-ի առանձնապես խոշոր չափերով գույքի հնարավոր հափշտակության համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930